ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.10.2017 | 00:03

Հզորներն ավելի խիստ են դատվելու, որովհետև Տերը ոչ ոքի հատկապես իր աչքի տակ չի ունենում, չի խորշում ոչ մի մեծությունից, քանզի ինքն է ստեղծել թե՛ մեծին և թե՛ փոքրին և հավասարապես խնամք է տածում բոլորի նկատմամբ։ Բայց զորավորների նկատմամբ ավելի խիստ քննություն պիտի լինի։ Արդ, ձեզ են ուղղված իմ խոսքերը, ո՛վ բռնակալներ, որպեսզի իմաստություն սովորեք և չսխալվեք։ Այն ամենը, ինչ սուրբ է, պահեցե՛ք սրբությամբ, և դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանություն պիտի գտնեն։


Իմաստուն Սողոմոնի 6. 7-11

Դիտվել է՝ 2905

Մեկնաբանություններ